Լոս Անջելեսի Շրջան COVID-19 Թեստավորում

Ինչպես COVID-19 թեստավորում անել

Թեստ հանձնելն անվճար է և ավելի հեշտ, քան երբևէ։

Գոյություն ունեն COVID-19 թեստավորման բազմաթիվ տեղամասեր, որոնք տեղակայված են ձեր համայնքում և Լոս Անջելեսի Շրջանի ամբողջ տարածքում: COVID-19 թեստերը անվճար են Լոս Անջելեսի Շրջանի բնակիչների համար՝ անկախ ներգաղթային, աշխատանքային կամ ապահովագրական կարգավիճակից։ Թեստավորման տեղամասերի մեծ մասը ժամադրություն չեն պահանջում։ Կարող եք ոտքով կամ մեքենայով մոտենալ և թեստավորվել։

1. Թեստավորվել

Թեստավորման Տեղամաս Գտեք

Եթե ունեք COVID-ի ախտանիշներ կամ սերտ շփման մեջ եք եղել COVID-ով հիվանդ մեկի հետ, զանգահարեք ձեր բժշկին թեստավորվելու համար: Եթե բժիշկ չունեք, զանգահարեք 211, կամ COVID-19-ի Թեստավորում

Անվճար թեստավորումը հասանելի է անկախ ներգաղթային կարգավիճակից։ Ձեր անձնական տվյալները ապահով են և գաղտնի։ Ձեզ պետք չէ վարորդական իրավունք կամ սոցիալական ապահովագրության համար ներկայացնել։

Թեստավորման Տեղամաս Գտեք Առցանց

Անվճար թեստավորման տեղամասերը տեղակայված են ձեր համայնքում և Լոս Անջելեսի Շրջանի ամբողջ տարածքում: Դուք կարող եք ոտքով կամ մեքենայով մոտենալ կամ առցանց ժամադրություն նշանակել․

COVID-19-ի Թեստավորում

2. Երբ Թեստ Հանձնել

Անմիջապես թեստավորվելու պատճառներ․

COVID-19 ախտանիշներ ունեցող բոլոր մարդիկ պետք է անմիջապես թեստավորվեն, սակայն կան թեստավորվելու պատճառներ նույնիսկ եթե ախտանիշներ չունեք․

Բոլորը՝

  • Եթե ախտանիշներ ունեք։
  • Եթե բժիշկը կամ Հանրային Առողջապահությունը ձեզ խնդրել են թեստավորվել։

Մարդիկ, ովքեր դեռևս լիարժեք չեն պատվաստվել՝

  • Եթե վստահ եք, որ փոխազդել եք COVID-19-ով հիվանդ անհատի հետ:
  • Կամ եթե կարծում եք, որ COVID-19-ի ազդեցության եք ենթարկվել։

Մարդիկ, ովքեր լիարժեք պատվաստվել են՝

  • Եթե դուք ապրում եք խմբային պայմաններում կամ աշխատում եք մարդաշատ վայրում (ինչպես ուղղիչ հիմնարկ, խմբային տուն կամ գործարան) և գտնվում եք COVID-19-ով հիվանդ մարդու կողքին:

Եթե ձեզ վատ եք զգում, մինչ սպասում եք ձեր արդյունքներին, կարևոր է, որ մնաք տանը և խուսափեք այլոց հետ շփումից, նույնիսկ ձեր տանը։

Եթե ձեր պատվաստումից անցել է երկու շաբաթից պակաս ժամանակ, կամ եթե դեռ պետք է ստանաք ձեր երկրորդ դեղաչափը, ապա դուք լիովին պատվաստված ՉԵՔ և լիովին պաշտպանված ՉԵՔ:

3. COVID-19-ի Ախտանիշներ

Հիշեք, որ COVID-19-ի ախտանիշները կարող են ներառել

  • Ջեւմություն կամ դող (100.4°F կամ ավելի բարձր)
  • Հազ
  • Շնչարգելություն
  • Դժվարացած շնչառություն
  • Հոգնածություն
  • Հոսող կամ լցված քիթ
  • Մկանային կամ մարմնի ցավ
  • Գլխացավ
  • Կոկորդի ցավ
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Փորլուծություն
  • Համի կամ հոտառության նոր կորուստ

Այս ցանկը չի ներառում COVID-19-ի բոլոր հնարավոր ախտանիշները։ COVID-19-ով հիվանդ որոշ մարդիկ երբեք ախտանիշներ չեն ունենում:

4. Թեստի Արդյունքներ

Ի՞նչ անել թեստավորվելուց հետո

COVID-19-ի տարածումը դանդաղեցնելու համար կարևոր է, որ դուք տանը մնաք և խուսափեք այլոց հետ շփումից, հնարավորության դեպքում նույնիսկ ձեր տան մեջ, մինչև ձեր արդյունքները ստանաք: Երբ ստանաք ձեր արդյունքները, կարևոր է, որ հետևեք հանրային առողջապահության հրահանգներին՝ համոզվելու, որ մենք մեր ընտանիքները անվտանգ ենք պահում:

Դրական թեստ

COVID-19-ի թեստի դրական արդյունք ունենալը կարող է սթրեսային լինել, սակայն դուք միայնակ չեք։ Իմացեք ավելին այն մասին, թե ինչ պետք է անեք թեստի դրական արդյունք ստանալուց հետո:

Լոս Անջելեսի Շրջանն ունի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ և ձեր ընտանիքին անվտանգ պահել:

Սեղմեք ներքևի հղմանը՝ իմանալու համար, թե ինչ կարող եք անել հենց հիմա՝ անվտանգությունը պահպանելու համար՝

Դրական թեստ

Եթե Ձեր Թեստի Արդյունքը Բացասական է

Եթե COVID-19-ի ձեր թեստի արդյունքը բացասական է, դուք դեռ պետք է պաշտպանեք ինքներդ ձեզ և ուրիշներին: Շարունակեք ձեր տնային տնտեսության անդամ չհանդիսացող մարդկանցից 6 ոտնաչափ հեռավորություն պահպանել, դիմակ կրեք և ձեռքերը հաճախ լվացեք: Եթե ձեր թեստի արդյունքը բացասական է, բայց դուք գիտեք, որ ազդեցության եք ենթարկվել, դուք դեռ պետք է պահպանեք կարանտինի ժամանակաշրջանը։

Հիշեք, որ COVID-19 թեստի արդյունքը ցույց է տալիս միայն արդյոք ունեցել եք վիրուսը թեստը հանձնելու պահին։ Կեղծ բացասական արդյունքները ևս հավանական են։ Բացասական թեստը ՉԻ նշանակում, որ անվտանգ է ձեր տնային տնտեսության անդամ չհանդիսացող մարդկանց հետ հավաքվելը։

Լոս Անջելեսի Շրջանում, եթե սերտ շփում եք ունեցել COVID-19 թեստի դրական արդյունք ունեցող մարդու հետ, դուք դեռևս պետք է՝

Կարանտին պահպանեք․ մնալ տանը, առանձնանալ այլ մարդկանցից 10 օրով

Վերահսկեք ձեր առողջությունը 14 օր

Եթե լիարժեք պատվաստվել եք COVID-19-ի դեմ, հնարավոր է՝ կարանտին պահպանելու կարիք չունենաք – լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այս հղմանը

Եթե թեստի դրական արդյունքով COVID-19 եք ունեցել վերջին 90 օրերի ընթացքում, խոսեք ձեր բժշկի հետ կարանտին պահպանելու անհրաժեշտության մասին։