Իմ Թեստի Արդյունքը Դրական է

Դուք COVID-19-ի թեստի դրական արդյունք ունեք։ Հիմա ի՞նչ։

Կարևոր է հետևել հանրային առողջապահության հրահանգներին՝ համոզվելու համար, որ դուք, ձեր ընկերները և ընտանիքի անդամները ապահով են՝ նույնիսկ եթե վատ չեք զգում:

1. Դրական թեստ

Որտեղ աջակցություն գտնել COVID-19 թեստի դրական արդյունքից հետո

Հիշեք, որ Լոս Անջելեսի Շրջանը ձեզ հետ է այս անորոշ ժամանակներում։ Լոս Անջելեսի Շրջանն ունի ռեսուրսներ, ծառայություններ և նպաստներ, որոնք կօգնեն ձեզ COVID-19-ից վերականգնվելիս, ինչպիսիք են ժամանակավոր կացարանը, սնունդը և այլ օժանդակ ծառայությունները:

Ստացեք Լոս Անջելեսի Շրջանի ռեսուրսները թեստի դրական արդյունք ունեցողների համար:

Ռեսուրսներ

Ահա այն քայլերը, որոնք կարող եք անմիջապես անել ապահով մնալու համար՝

  • Մնացեք տանը և մեկուսացեք մյուսներից

  • Հետևեք նրան, թե ինչպես եք ձեզ զգում, և փնտրեք շտապ օգնության նշաններ

  • Մյուսներից վեց ոտնաչափ հեռավորություն պահպանեք և դիմակ կրեք

  • Ձեռքերը հաճախ լվացեք

2. Եթե Դուք Հիվանդ եք

Ի՞նչ է մեկուսացումը։

Մեկուսացումը հիվանդ ժամանակ մյուսներից հեռու մնալն է։ Սա ներառում է այլ մարդկանցից, ներառյալ ձեր տանը և աշխատավայրում, հեռավորություն պահպանելը։ Դա ամենակարևոր բաներից մեկն է, որը կարող եք անել, որպեսզի օգնեք դանդաղեցնել COVID-19-ի տարածումը և կյանքեր փրկել։

Եթե ձեր թեստի արդյունքը դրական է, կարևոր է, որ դուք մեկուսանաք։ Ահա թե ինչպես․

  • Մնացեք տանը, բացառությամբ բժշկական խնամքից,

    մի գնացեք աշխատանքի, դպրոց, խանութներ և բոլոր այլ վայրերը։ Մի անհանգստացեք, գոյություն ունեն Լոս Անջելեսի Շրջանի ռեսուրսներ, եթե ժամանակավոր մնալու առանձին և ապահով տեղի կարիք ունեք, և որպես աշխատող դուք իրավունքներ ունեք։

  • Տնային տնտեսության այլ անդամներից 6 ոտնաչափ հեռավորություն

    որպեսզի խուսափեք ձեզ հետ ապրողներին վարակելուց։ Եթե հնարավոր է, մնացեք առանձին սենյակում։ Օգտագործեք առանձին սպասք, կրեք դիմակ և ձեզ հետ ապրող այլ մարդկանցից հեռավորություն պահպանեք։

    Եթե չեք կարող ձեր սեփական սենյակում մնալ, համոզվեք, որ ախտահանում եք բոլոր մակերեսները, որոնց դիպչում եք, պատուհանները բաց պահեք օդի հոսքի համար և 6 ոտնաչափ հեռավորության վրա մնացեք մյուսներից:

  • Խուսափեք կենցաղային ապրանքների համատեղ օգտագործումից

    ինչպիսիք են ամանները, անկողնային պարագաները և սրբիչները, որոնք կարող են տարածել վարակը։ Եթե, այնուամենայնիվ, օգտագործում եք համատեղ իրեր, օգտագործելուց անմիջապես հետո լվացեք դրանք։ Հաճախակի մաքրեք բարձր հպման մակերեսները, ինչպիսիք են դռան բռնակներն ու սեղանները, ախտահանող միջոցներով:

Մեկուսանալու համար առանձին և ապահով տեղի կարի՞ք ունեք։ Հասանելի են ժամանակավոր կացարաններ։

Տեղ գտնել *անկախ ներգաղթի կարգավիճակից

Մտահո՞գ եք արձակուրդ վերցնելու մասին: Իմացեք ձեր աշխատողի իրավունքների և տարբերակների մասին՝

Իմանալ ավելին

COVID-19-ից ապաքինվելիս շարունակեք հաճախակի լվանալ ձեռքերը և դիմակ կրել, եթե ձեր տունը լքում եք բժշկական օգնություն ստանալու համար: Որպեսզի իմանաք, թե ինչպես հեռու մնալ մյուսներից, երբ ունեք COVID-19, սեղմեք այստեղ:

3. Մեկուսացման Ավարտ

Ե՞րբ ապահով կլինի կրկին այլոց շրջապատում լինել։

Շատ դեպքերում մարդիկ կարող են ապահով տեսնել ուրիշներին և վերադառնալ աշխատանքի, եթե երկուսն էլ բավարարվեն.

Արդեն ավելի քան 10 օր է, ինչ ստացել եք թեստի դրական արդյունք, կամ սկսել եք հիվանդանալ, ԵՎ

Արդեն 24 ժամ է, ինչ դուք չունեք ջերմություն (առանց դեղորայքի), և ձեր ախտանիշները բարելավվել են

Աշխատանքի վերադառնալու ցանկացած հրահանգների համար դիմեք ձեր գործատուին: Մինչ այդ շարունակեք հեռու մնալ այլ մարդկանցից, քանի դեռ չեք լավացել: Եթե որևէ հարցեր ունեք մյուսներից հեռավորություն պահպանելու վերաբերյալ, Իմանալ ավելին.

4. Բուժօգնություն

Օգտակար խորհուրդներ ձեր ինքնազգացողությանը հետևելու վերաբերյալ

Հետևեք, թե ինչ եք զգում, երբ հիվանդ եք, և անպայման նշեք առաջին օրը, երբ լավ չեք զգում: Դուք կարող եք սկսել հիվանդանալ վարակվելուց մինչև կամ նույնիսկ 14 օր հետո և կարող եք ունենալ.

  • Ջեւմություն կամ դող (100.4°F կամ ավելի բարձր)
  • Հազ
  • Շնչարգելություն
  • Դժվարացած շնչառություն
  • Հոգնածություն
  • Հոսող կամ լցված քիթ
  • Մկանային կամ մարմնի ցավ
  • Գլխացավ
  • Կոկորդի ցավ
  • Սրտխառնոց կամ փսխում
  • Փորլուծություն
  • Համի կամ հոտառության նոր կորուստ

Երբ փնտրել շտապ բժշկական խնամք

Հիշեք, որ հիվանդանոցները բաց են։ Եթե զգում եք կամ որևէ մեկը ստորև նշվածներից որևէ մեկն ունի, անհապաղ շտապ բժշկական օգնություն ստացեք (Զանգահարեք 911 կամ գնացեք մոտակա Շտապ օգնություն).

  • Դժվարացած շնչառություն
  • Շարունակական ցավ կամ ճնշում կրծքավանդակի շրջանում
  • Գունատ, մոխրագույն կամ կապույտ գույնի մաշկ, շուրթեր կամ եղունգներ՝ կախված մաշկի երանգից
  • Նոր շփոթվածություն
  • Արթնանալու կամ արթուն մնալու անկարողություն
  • Կամ եթե դուք զգում եք, որ ցանկացած այլ բժշկական շտապ դեպք եք ունենում
  • COVID-19-ով հիվանդ որոշ մարդիկ երբեք ախտանիշներ չեն ունենում։ Եթե երբևէ ձեր թեստի արդյունքը դրական լինի, դուք դեռ պետք է տանը մնաք, որպեսզի մյուսներին վտանգի տակ չդնեք:

  • COVID-19-ի թեստի դրական արդյունք ստանալը կարող է նաև շատ ծանր անդրադառնալ ձեր հոգեկան առողջության վրա։ Հոգեկան առողջության ռեսուրսների համար, սեղմեք այստեղ

5. Կոնտակտների Հայտնաբերում

Լոս Անջելեսի Շրջանը այստեղ է օգնելու համար

Կոնտակտների հետագծումը նշանակում է հետևել, թե որտեղ մարդիկ կարող են վարակված լինել։ Ձեր տվյալները գաղտնի են, ապահով և չեն տարածվի։ Եթե ձեր թեստի արդյունքը դրական լինի, կարող է զանգ, էլ․նամակ կամ տեքստային հաղորդագրություն ստանաք՝ ձեզ հետ շփված անձանց և այդ շփման ժամանակի վերաբերյալ հարցերով։

Ձեզ հետ շփում ունեցած անձանց մասին տեղեկություն տրամադրելը կօգնի դանդաղեցնել COVID-19-ի տարածումը` համոզվելով, որ մյուսները կարող են կարանտին պահպանել։ Ձեր տեղեկատվությունը ապահով և անվտանգ է ձեր գործատուի կողմից, իրավապահ և ներգաղթային գործակալությունները չեն ստանա ձեր տեղեկությունները և կոնտակտների հետագծման գործընթացը չի հանգեցնի ներգաղթային ոչ մի բացասական հետևանքի։ Կոնտակտների հետագծման գործընթացի մասին ավելին իմանալու համար, սեղմեք այստեղ: