ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՇՐՋԱՆԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Գտեք ձեզ անհրաժեշտ օգնությունը COVID-19-ի ժամանակ

Նախորդ տարին դժվար է եղել բոլորի համար։ Լոս Անջելեսի Շրջանը պատրաստ է ռեսուրսներով օգնել ձեզ և ձեր ընտանիքին այս ժամանակաշրջանում։

Ռեսուրսներից շատերն անվճար են, գաղտնի և հասանելի՝ անկախ աշխատանքային, ներգաղթային կամ ապահովագրական կարգավիճակից։

Օգնության կարիք ունե՞ք գտնելու բժշկի, ով ձեր լեզվով է խոսում։ Զանգահարեք Լոս Անջելեսի Շրջանի Առողջապահական Ծառայություններ 844-804-0055 հեռախոսահամարով կամ սեղմեք այստեղ:

1. Օժանդակում Սնունդով

Եթե անվճար սննդի կամ այլ օգնության կարիք ունեք, դուք տարբերակներ ունեք

Լոս Անջելեսի Շրջանը ապահովել է լրացուցիչ հասանելի ռեսուրսներ ձեզ և ձեր ընտանիքին օգնելու համար, քանի դեռ միասին պայքարում ենք COVID-19-ի դեմ։

Դիմելու համար սեղմեք այստեղ

Դիմել հիմա

Food Finder (Սննդի Որոնում)

Լոս Անջելեսի Շրջանն ունի բազմաթիվ մթերային և սննդի մառաններ ամբողջ շրջանի տարածքում բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Օգտագործեք ստորև բերված 211 Լոս Անջելեսի Սննդի Որոնումը ձեզ ամենամոտ սննդի ռեսուրսը գտնելու համար։

Որոնել հիմա

CalFresh Նպաստներ

Եթե համավարակի ընթացքում սնունդ հայթայթելու օգնության կարիք ունեք, օգնությունը հասանելի է։ Դիմեք CalFresh նպաստների համար ավելի քիչ, քան 10 րոպեում։

Դիմել հիմա

WIC (Կանայք, Նորածիններ և Երեխաներ) Նպաստներ․

WIC (Կանայք, Նորածիններ և Երեխաներ) Նպաստներ․

Իմանալ ավելին

2. Բնակարանային

Իմացեք ձեր բնակարանային իրավունքները

COVID-19-ի ընթացքում տան համար վճարումներ կատարելը կամ բնակարանի համար վարձավճար վճարելը կարող է դժվար լինել, բայց Լոս Անջելեսի Շրջանի բնակիչները պաշտպանված են, քանի դեռ մենք ապրում ենք այս ծանր ժամանակներում: Իմացեք վտարման, վարձավճարների գանձումների դադարեցման և իրավաբանական օգնության մասին, որոնք առկա են ձեզ ապահով պահելու համար։

Իմանալ ավելին:

Իմանալ ավելին

Eviction Stop

You cannot be evicted if you can’t pay your rent due to COVID-19. There is a temporary stop on COVID-19 related evictions throughout LA County until June 30, 2021.

Իմանալ ավելին

Վարձավճարի Կայունացում

Ներկայումս ամբողջ Լոս Անջելեսի Շրջանում գործում է վարձակալության կայունացման կարգ, որպեսզի ապահովվի, որ վարձակալողներին չշահագործեն վարձավճարների ավելացման և վտարման միջոցով:

Իմանալ ավելին

StayHoused LA

Գոյություն ունեն վարձակալողների իրավունքների պաշտպանության բազմաթիվ խմբեր, որոնք կօգնեն ձեզ պաշտպանել և կօգնել ձեզ պայքարել ձեր իրավունքների համար որպես վարձակալ կամ տանտեր:

Իմանալ ավելին

3. Փոքր բիզնես

Ձեր փոքր բիզնեսի համար կան ռեսուրսներ

Եթե Լոս Անջելեսի Շրջանում փոքր բիզնեսի սեփականատեր եք, ձեզ հասանելի են անվճար պարագաներ և ֆինանսական աջակցություն։ Մենք գիտենք, որ համաճարակը դժվար ժամանակ է փոքր բիզնեսի գործունեության համար, և իմանալը, թե ուր դիմել, կարող է մեծ նշանակություն ունենալ:

Փոքր բիզնեսի աջակցություն ստացեք

Դիմել հիմա

Անվճար Անձնական Պաշտպանիչ Սարքավորում (PPE)

Կարևոր է ձեր փոքր բիզնեսում պաշտպանել ձեզ և ձեր աշխատակիցներին։ Մենք հասկանում ենք, որ դա թանկարժեք է, այսպիսով Լոս Անջելեսի Աղետների Օգնության Կենտրոնն աշխատում է, որպեսզի համաճարակի ընթացքում ձեզ հասանելի լինեն այս ռեսուրսները և դուք շարունակեք համապատասխանել:

Իմանալ ավելին

Լոս Անջելեսի Շրջանի COVID-19 Վերականգնման Ֆոնդ

Այս տարածաշրջանային ֆոնդը վարկեր և դրամաշնորհներ է առաջարկում բոլորին` միկրո ձեռնարկատերերից, փոքր բիզնեսից և ոչ առևտրային կազմակերպություններից, որոնք տուժել են համաճարակից:

Իմանալ ավելին

Բիզնեսի Գործունեության Աջակցություն

Ձեր բիզնեսն անվտանգ վերաբացելու համար կարևոր է իմանալ անվտանգության նախազգուշական միջոցների մասին, որոնք դուք պետք է ձեռնարկեք ձեր աշխատողների և հաճախորդների համար: COVID-19 մանրածախ գործիքների փաթեթը պարունակում է արձանագրություններ, որոնք կօգնեն ձեզ հետևել նոր և փոփոխվող անվտանգության կանոններին:

Get the Retailer Toolkit

4. Ներգաղթյալներ

Իմացեք ձեր իրավունքները որպես ներգաղթյալ

Կարևոր է, որ դուք իմանաք ձեր իրավունքները և մատչելի իրավական աջակցություն գտնեք, եթե հարց առաջանա ներգաղթի կարգավիճակի վերաբերյալ: Անկախ նրանից, թե ձեզ հարկավոր են իրավաբանական ռեսուրսներ, քաղաքացիության ծառայություններ կամ ներգաղթյալների հետ կապված այլ օգնություն, Լոս Անջելեսի Շրջանն այստեղ է ձեր և ձեր ընտանիքի համար, և պատրաստ է խոսել ձեր նախընտրած լեզվով:

Իմանալ ավելին.

Իմանալ ավելին

Ինքնօգնության Իրավական Հասանելիության Կենտրոններ

Ստացեք տեղեկատվություն և ռեսուրսներ դատարանում առանց փաստաբանի ներկայանալու համար:

Իմանալ ավելին

Շահույթ Չհետապնդող Աջակցություն

Այս կազմակերպությունների կողմից ստացեք ներգաղթի ցածր գնով ներկայացուցչություն:

Browse Organizations

Առողջապահական Ռեսուրսներ

Իմացեք ավելին անվճար առողջապահության մասին՝ անկախ ձեր ներգաղթի կարգավիճակից:

Իմանալ ավելին

5. Հոգեկան Առողջություն

Ստացեք ձեզ անհրաժեշտ օգնությունը

Համավարակը դժվար է եղել բոլորիս համար։ Լոս Անջելեսի Շրջանը կարող է օգնել՝ համոզվելով, որ մենք հոգ ենք տանում ինքներս մեզ և մեր հոգեկան առողջության մասին: Անկախ նրանից՝ օգնության կարիք ունեք, ծայրահեղ դրական ու բացասական զգացողություններ ունեք, խնդիրներ ունեք դպրոցում, աշխատավայրում կամ տանը գործելու մեջ, կամ մտածում եք ինքներդ ձեզ կամ ուրիշներին վնասելու կամ թմրանյութերի օգտագործման հետ կապված մտավախությունների մասին, կարող եք գտնել ձեզ անհրաժեշտ օգնությունը:

Եթե անհապաղ օգնության կարիք ունեք, զանգահարեք LACDMH-ի թեժ գիծ՝ (800) 854-7771

(800) 854–7771

Անհապաղ Օգնություն

Եթե անհապաղ օգնության կարիք ունեք, զանգահարեք LACDMH-ի թեժ գիծ (800) 854-7771 հեռախոսահամարով կամ հաղորդագրություն ուղարկեք 741741 համարին, որպեսզի կապվեք պատրաստված ճգնաժամային խորհրդատուի հետ

Իմանալ ավելին

Որտեղից սկսել

Ամենադժվար և ամենակարևոր քայլերից մեկը կարող է լինել խոսակցությունը սկսելը։ Դուք պարտավոր չեք մասնագետ լինել կամ պատասխաններ ունենալ։

Իմացեք ավելին

Ընդհանուր Տեղեկություններ

Հոգեկան Առողջության Ծառայությունների Վարչության և հոգեկան առողջության ռեսուրսների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության համար զանգահարել (800) 854-7771 հեռախոսահամարով:

Իմանալ ավելին

Եթե չեք կարող գտնել ձեզ անհրաժեշտ ռեսուրսը, այցելեք Մեկ Աստիճան։